Սիրիայի բանակը սկսել է Դամասկոսի արվարձանների մաքրման աշխատանքները
19/06/2013 20:55

Սիրիայի բանակը սկսել է Դամասկոսի արվարձանների մաքրման աշխատանքները

Սիրիայի բանակը Դամասկոսի շրջակայքում սկսել է գրոհայինների դեմ գործողությունները՝ վերջիններիս հետապնդելով քաղաքի ծայրամասերում: Ըստ տեղեկությունների՝ գրոհայինները կրակ են բացել ճանապարհի ուղղությամբ, որը տանում է դեպի շիական սրբավայր: Սաիդա Զեյնաբ մզկիթի մոտով է անցնում Դամասկոսի միջազգային օդանավակայանի մայրուղին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Ալ-Մայադին» հեռուստատեսության տվյալների համաձայն՝ բանակի ստորաբաժանումները վերջին 48 ժամում թեժ մարտեր են մղել ապստամբների դեմ, ովքեր թաքնվել էին Ալ-Ահմադիա շրջանում՝ ռազմավարական ավտոմայրուղու շրջակայքում: Անվտանգության ուժերը ոչնչացրել են երեք ընդհատակյա ֆաբրիկաներ, որոնք պայթուցիկ սարքեր և ինքնաշեն հրթիռներ էին արտադրում Բըրզե արվարձանում: Քաղաքի մեկ այլ արդյունաբերական շրջանում էլ ոչնչացվել է դիպուկահարների խումբ և առգրավվել մեծ քանակության զենք:

«Ալ-Վատան» թերթի ռազմական աղբյուրները հայտնել են, որ բանակը գրոհայիններին հետ է մղել նաև քաղաքի արևելյան և հարավային շրջաններից:

Սիրիացի զինվորականները մաքրել են նաև Քալյամուն լեռնային տեղանքը, որտեղից ահաբեկիչները սպառնում էին քրիստոնեական Սեյդնայա և Մալուլա գյուղերին:

Բանակը հաջողության է հասել նաև Իդլիբ և Համա նահանգներում, որտեղ ոչնչացրել են ապստամբների մի քանի բազաներ և առգրավվել մեծ քանակությամբ զենք ու զիինամթերք: Անապատային Պալմիրա շրջանում չեզոքացվել են զինված խմբավորումներ, որոնք սպառնում էին գրավել գազի հանքավայրերը:
 

Սիրիայի բանակը սկսել է Դամասկոսի արվարձանների մաքրման աշխատանքները