Թուրքիայում բողոքը «Շեքսպիրյան ողբերգությունից» կվերածվի ազգային աղետի
19/06/2013 20:46

Թուրքիայում բողոքը «Շեքսպիրյան ողբերգությունից» կվերածվի ազգային աղետի

«The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տեղի ուենցող բողոքի ակցիաներին և Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցուցաբերած վերաբերմունքին:

«Քանի որ Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են, Էրդողանի անձանական ողբերգությունը շատ քչերն են հասկանում: Դեռ երեք շաբաթ առաջ Էրդողանը Թուրքիայի պատմության ամենամեծ բարեփոխիչի էր համարվում, Աթաթուրքի և Սուլեյմանի կողքին էր հայտնվել. մի մարդ, ով կարծես իշխանություն ուներ լուծելու Թուրքիայի դարավոր հակամարտությունները քրդերի, հայերի և հույների հետ, և Թուրքիայի համար պատաստել էր խաղաղ, բարգավաճ և ժողովրդավար ապագա:

Էրդողանը հիմա դարձել է կոռումպացված բռնապետության մարմնավորում: Նրա պատասխանը Գեյզի այգու ճգնաժամին կարծես հին քեմալական հեղաշրջման ձեռնարկից լինի` դաժանություն, սև քարոզչություն, դավադրության տեսություններ ու անբարեխղճություն: Նրա հախուռն վարվելաձևն ավելի շատ թուրքերին խելագար է դարձնում:

Մենք այստեղ ականատես ենք զուտ Շեքսպիրյան ողբերգության, սակայն, այս ամենը սպառնում է վերածվել ազգային աղետի:

Թուրքիան մի մութ վայր է, բայց Գեզին կարող է ապացուցել, որ այն կարող է շրջադարձային կետ լինել դեպի ժողովրդավարություն տանող ոլոր-մոլոր ճանապարհին: Մի բան հաստատ է, ընդարձակ կոալիցիան, որը Արդարություն և Զարգացում կուսակցությանն իշխանության գլուխ բերեց, կոտրվել է, գուցե և ընդմիշտ»,- գրում է պարբերականը:

 

Թուրքիայում բողոքը «Շեքսպիրյան ողբերգությունից» կվերածվի ազգային աղետի