Արմավիրի մարզի ակնալիճ գյուղում ականներ են հայտնաբերվել
21/06/2013 20:52

Արմավիրի մարզի ակնալիճ գյուղում ականներ են հայտնաբերվել

Այսօր ժամը 15.37-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական ջոկատը:

Հայտնաբերվել են 80 և 120 մմ-անոց ականանետի ականներ: ժամը 19.03-ին ականները վնասազերծվել են:  

Արմավիրի մարզի ակնալիճ գյուղում ականներ են հայտնաբերվել