Ռուսական մաֆիա. «Օրենքով գող» Անդրեյ Գոլուբև (Տեսանյութ)
21/06/2013 20:25

Ռուսական մաֆիա. «Օրենքով գող» Անդրեյ Գոլուբև (Տեսանյութ)

1969 թ.-ին Մոսկվայում ծնված Անդրեյ Գոլուբևը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Սկիֆ, գող է կարգվել 2000 թ.-ի հունիսի 30-ին:

1990 թ.-ին գողության համար 3 տարի ազատազրկման դատապարտված Սկիֆը «օրենքով գող» է կարգվել հայտնի քրեական հեղինակությունների Սավոսկայի, Բյուրիկի և Վիտալի Մախաչկալինսկու կողմից:

Գոլուբևը իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաև 2005 թ.-ին, երբ 15.000 դոլար շորթելու համար դատարանի կողմից դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման և պատիժը կրում է Տոմսկի բանտում:

Սկիֆը  Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչ էր և ներգրավված էր քրեական աշխարհի մութ պատմությունների, այդ թվում՝ «գողական կլանների» միջև հակամարտությունների մեջ:

«Օրենքով գողերի» տարբեր կլանների միջև պայքարի հետևանքով Սկիֆը 2009թ.-ին 39 տարեկան հասակում գնդակահարվել է Մոսկվայի  Վոլգոգրադյան մայրուղում`իր Ինֆինիտի SX50 մեքենայի մեջ:

Քիլերները կրակահերթեր էին արձակել նրա մեքենայի ուղղությամբ, որտեղ բացի նրանից գտնվում էր մեկ այլ քրեական հեղինակությունը Կորսակը, ով նույնպես տեղում մահացել էր և մեքենայի վարորդը, ով կենդանի էր մնացել:

Սկիֆը հուղարկավորվել է Մոսկվայի Լյուբլինսկայա գերեզմանատանը, իսկ «օրենքով գողի» հուղարկավորությանը մասնակցել են բազմաթիվ քրեական հեղինակություններ և «օրենքով գողեր»:

Ռուսական մաֆիա. «Օրենքով գող» Անդրեյ Գոլուբև (Տեսանյութ)