«Օրինականացնում են»` անօրինականությունը
21/06/2013 21:13

«Օրինականացնում են»` անօրինականությունը

Երևանյան ճանապարհների որոշակի հատվածներում կարմիր գծանշումներ է կատարվում, որը, ինչպես պարզվեց, կապված է ավտոկայանտեղիների ստեղծման հետ: Քաղաքապետարանը Երևանի ավտոկայանատեղիների ծառայությունների կամզակերպման համար մրցույթ էր հայտարարել, որում հաղթել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որն էլ ստանձնել է վերընշված պարտավորությունները:

Aysor.am-ին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը փոխանցեց, որ մայրաքաղաքի կարմիր գծանշումներով վայրերում մեքենանները կարող են կանգնել. Մեկ ժամն արժե 100 դրամ: Կարելի է վճարումներ կատարել նաև երկարաժամկետ՝ մեկ շաբաթվա համար 1000 դրամ, մեկ ամսվա կտրվածքով 2000 դրամ, իսկ մեկ տարվա կտրվածքով 12 000 դրամ. նշված ժամանակահատվածում վճարում կատարած վարորդը կարող է մայրաքաղաքի կամայական կայանատեղիում անարգել կանգնեցնել մեքենան:

Վճարումներ կարող են իրականանցել sms-հաղորդագրության կամ կայանտեղիներում համապատասխան սարքի միջոցով: Նախատեսված է նաև տուգանքներ` չվճարելու և մի շարք այլ դեպքերի առնչությամբ. Աշխատանքները հսկելու է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն:

Մեքենաները կարող են և՛ շեղ կանգնել, և՛ ուղիղ. Իսկ թե ինչպե՞ս է օգնելու քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը Երևանի ճանապարհների բեռնաթափմանը հարցին` Հենրիկ Նվասարդյանը գերադասեց չպատասխանել:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափման պատճառաբանությամբ կրճատվեց մարզերից մայրաքաղաք մեկնող հասարակական տրանսպորտի ճանապարհը. առանձնացվեցին մեկուսի վայրեր, ինչը հարուցեց մարզերի բնակչության դժգոհությունը: Քաղաքապետարանի «նորարարությունից» երևանյան փողոցների բեռանթափում, ինչպես տեսնում ենք, տեղի չունեցավ:

Նշենք, որ ներկայումս մայրաքաղաքում շահագործվում են հանրային սկզբունքով գործող Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին (մոտ 510 ավտոտեղ տարողությամբ) և Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղին։

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղիում գործում է 1 ժամը 200 դրամ վարձավճարը։

Հավելել, որ քանիցս հարցեր ուղղեցինք  «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին, վերջինս հրաժարվում է որևէ հարցի պատասխանելուց:

«Օրինականացնում են»` անօրինականությունը