.jpg)
Չինաստանում բռնել են 5-րդ հարկից ցած նետված երեխային (Տեսանյութ)
Չինաստանում բազմաբնակարան շենքի 5-րդ հարկից ցած նետված երկու տարեկան երեխան ողջ է մնացել: Շենքի բակում կանգնած տղամարդիկ կարողացել են բռնել նրան: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Ոստիկանությունը պարզել է, որ երեխան բարձրացել է պատուհանագոգին այն ժամանակ, երբ ծնողները քնած են եղել: Շենքի բակում կանգնած տղամարդիկ տեսել են երեխային և հասցրել են կանգնել պատուհանի ուղղությամբ, երբ երեխան ցած է գլորվել:
Երեխայի կյանքը փրկած երկու տղամարդ ստացել են վնասվածքներ, սակայն երկու տարեկան աղջիկը չի տուժել: