Վանաձորում տղամարդը կնոջը ծեծել ու նրա ճակատին ծխախոտ է հանգցրել
21/06/2013 15:04

Վանաձորում տղամարդը կնոջը ծեծել ու նրա ճակատին ծխախոտ է հանգցրել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Գուրգեն Հովհաննիսյանի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 15-ին ժամը 21.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Գ. Պապոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է նրա ճակատին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին: 

Վանաձորում տղամարդը կնոջը ծեծել ու նրա ճակատին ծխախոտ է հանգցրել