Փորձագետները կվերլուծեն Գվարդիոլայի գերմաներենը
21/06/2013 20:39

Փորձագետները կվերլուծեն Գվարդիոլայի գերմաներենը

Հաղորդագրությունն այն մասին, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր առաջին մամլո ասուլիսը կտա գերմաներեն լեզվով, մեծ հետաքրքրություն է առաջացրել շատերի մոտ:

Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, իսպանո-գերմանական մի շարք փորձագետներ կստուգեն Գվարդիոլայի գերմաներենի իմացության աստիճանը: Նրանք կվերլուծեն Պեպի հրապարակավ ասած արտահայտությունները:

Հարկ է նշել, որ «Բավարիայի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո մասնագետը միանգամից սկսել էր սովորել գերմաներեն: Գվարդիոլան տիրապետում է կատալոներենին, իսպաներենին, անգլերենին և իտալերենին: Գերմաներենը` թվով 5-րդ լեզուն է:

Հիշեցնենք, որ Գվարդիլայի առաջին մամուլի ասուլիսը կկայանա հունիսի 24-ին:
 

Փորձագետները կվերլուծեն Գվարդիոլայի գերմաներենը