.jpg)
Հիտ. «2015 թ. Կական կտեղափոխվի «Օռլանդո Սիթի»
Ամերիկյան «Օռլանդո Սիթի» ակումբը, որը հանդես է գալիս 3-րդ դիվիզիոնում, 2015 թ. մտադիր է հրավիրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակային: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Մինչ այդ թիմի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Օռլանդո Սիթին» տեղափոխվի բարձրագույն խումբ, իսկ այդ ժամանակ բրազիլացի Կակայի պայմանագրի ժամկետն «Արքայական ակումբի» հետ կավարտվի ու նա կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Նշվում է, որ Կական վերջերս ժամանել է թիմի մարզաբազա, որի սեփականատերերից մեկը նրա մոտ ընկերն է` Ֆլավիո Ավգուստո դա Սիլվան: Իսկ ահա «Օռլանդո Սիթիի» գլխավոր մարզիչ Ադրիան Հիտը վստահ է, որ բրազիլացին անպայման հանդես կգա իրենց թիմի կազմում:
«Եթե 2015 թ. մենք տեղափոխվենք ՄԼՍ, ապա Կական հանդես կգա մեր թիմի կազմում: Ես դրանում ավելի քան վստահ եմ: Նրա պայմանագրի ժամկետը կավարտվի «Ռեալի» հետ, ուստի պետք է սպասել»,- հայտարարել է Հիտը: