Կապան քաղաքում տեղի է ունեցել քարաթափում. Փակվել է Գործարանային ճանապարհը
21/06/2013 20:48

Կապան քաղաքում տեղի է ունեցել քարաթափում. Փակվել է Գործարանային ճանապարհը

Այսօր ժամը 18.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ թափված քարերը մասամբ խոչընդոտում են երթևեկությանը:

Փրկարաները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը: 

Կապան քաղաքում տեղի է ունեցել քարաթափում. Փակվել է Գործարանային ճանապարհը