Փրկարարներն անօգնական վիճակում գտել են 91-ամյա կնոջը
21/06/2013 20:44

Փրկարարներն անօգնական վիճակում գտել են 91-ամյա կնոջը

Այսօր  ժամը 16.41-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17.23-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին ընկած հայտնաբերել են Թամարա Հակոբյանին (ծնվ. 1922թ.), ում հոսպիտալացրել են Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Փրկարարներն անօգնական վիճակում գտել են 91-ամյա կնոջը