.jpg)
Մեքսիկայում մայաների հնագույն քաղաք է հայտնաբերվել (Տեսանյութ)
Հնագետների միջազգային արշավախումբը, որն աշխատում է Մեքսիկայի հեռավոր հատվածներում, պատահաբար հայտնաբերել է մայա հնդկացիների հին քաղաք: Այս մասին տեղեկացնում է newsru.com կայքը:

Մասնագետները համոզված են, որ ժամանակին այս քաղաքը տասյակ հազարավոր բնակիչներ է ունեցել, բայց վերջին 1000 տարիների ընթացքում քաղաքում ոչ մի մարդկային հետք չի գրանցվել:

Հնագույն քաղաքը, որը հավանաբար զբաղեցրել է 22 հա տարածք, տեղակայված է Մեքսիկայի հարավ-արևելյան Կամպաչե նահանգի մերձակայքում:

Այս տարածքների ուսումնասիրությունները հնագետների կողմից սկսվել են դեռ 1996 թ.-ից: Այդ ժամանակից Կամպաչեում 80 հնագիտական բացահայտում է արվել: Այնուամենայնիվ, այս շրջանի քարտեզի վրա դեռևս բազմաթիվ բաց տեղեր կան:

