.jpg)
Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Անժի»
Մախաչկալայի «Անժիի» հերթական ձեռքբերումը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիրների գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը վաղուց էր ցանկանում իր թիմում տեսնել 23-ամյա կիսապաշտպանին և երբ նա որոշում կայացրեց ևս մեկ մրցաշրջան գլխավորել «Անժին»` կրկին վերադարձավ Արազին թիմ հրավիրելու գաղափարին:
Ներկա պահին Օզբիլիսն իր թիմի հետ ուսումնամարզական հավաքի շրջանակներում գտնվում է Ավստրիայում: «Կուբանի» հետ նա ունի գործող պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2016 թ. հունիսի 30-ը, սակայն մոտակա ժամանակաշրջանում նա կարող է տեղափոխվել մախաչկալյան ակումբ:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Կուբան» էր տեղափոխվել հոլանդական «Այաքսից»` 2012 թ. օգոստոսին: Նույն տարում մասնակցելով 22 հանդիպման` նա դարձել էր 9 գոլի հեղինակ: