.jpg)
Սիրիայի ընդդիմությունը նոր տեսակի զենքեր է ստացել
Սիրիացի ապստամբները վերջերս ստացել են նոր տեսակի զենքեր, որոնք կարող են փոխել իշխող վարչակարգի դեմ պատերազմի ընթացքը: Այս մասին France Presse-ին ասել է Սիրիայի ազատ բանակի մամուլի խոսնակը:
«Մենք ստացել ենք նոր տեսակի զենք, որը նախկինում խնդրել էինք, և հավատում ենք, որ դրանով փոխելուն ենք ցամաքում մարտերի ընթացքը»,- ասել է Լուա Միկդադը՝ ավելացնելով, որ սկսել են դրանց բաժանումը, և դրանք հայտնվելու են պրոֆեսիոնալ սպաների ու Սիրիայի ազատ բանակի զինվորների ձեռքում:
Միկդադը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ տեսակի զենք է և երբ են ստացել, սակայն ավելացրել է, որ առաջիկա օրերին սպասվում են նոր խմբաքանակ:
«Զենքը օգտագործվելու է միայն մեկ նպատակով՝ Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Դրանք հավաքվելու են վարչակարգի տապալումից հետո, մենք այդ պարտականությունը ստանձնել ենք մեր ընկների և եղբայր երկրների առջև»,- նշել է Միկդադը:
Միկդադը նախօրեին հայտարարել էր, որ ընդդիմությունը կարճ հեռահարության ցամաք-օդ, MANPADS տեսակի հակատանկային հրթիռների և այլ տեսակի զենքերի կարիք ունի:
Հիշեցենք, որ հունիսի 13-ին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդֆսը հայտարարել էր, որ Բարաք Օբամայի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ Սիրիայի իշխանություները ընդդիմության նկատմամբ քիչ քանակությամբ քիմիական զենք են կիրառել: Դրա հետ կապված, Վաշինգտոնը որոշում է կայացրել վերանայել իր քաղաքականությունը և զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: