Վարչապետը խուսափեց «Հայռուսգազարդին» վերաբերող հարցից
21/06/2013 14:50

Վարչապետը խուսափեց «Հայռուսգազարդին» վերաբերող հարցից

Այսօր ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումին, ծանոթացավ ՏՏ նորարարություններին, առաջարկներին:

Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՏՏ բնագավառում աշխատող բոլոր ընկերությունները փորձում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը կատարելագործել՝ որոնումների մեջ են:

Վարչապետը նշեց, որ տանից դուրս չգալով հնարավոր է որոշ ծառայություններից օգտվել` բանկային, ռեստորանային պատվերներ և այլն: Նաև առաջընթաց է նկատել սպառազինությունների, ռոբոտատեխնիկայի, ծրագրավորման, տրանսպորատային ոլորտներում առաջարկվող նախագծերում:

Լրագրողները նաև փորձեցին վարչապետին հարց ուղղել «ՀայռուսԳազարդի» հետ կապված, սակայն Տիգրան Սարգսյանը, չպատասխանեց՝ նշելով. «Ոչ, թեմայից դուրս է»: