.jpg)
BBC. «Ալլահ աքբար» գոռալու համար իսրայելցի է սպանվել
Երուսաղեմի ավերված տաճարի՝ հրեաների համար սրբազան վայր համարվող Արևմտյան պատի` «Լացի պատի» մոտ ոստիկանությունը կրակել է իսրայելցու վրա: Ոստիկանության խոսքով, պարեկին թվացել է, որ վերջինս գոռացել է «Ալլահ աքբար»: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցը հաղորդել է, որ անվտանգության աշխատակիցներն այդ մարդուն համարել են պաղեստինցի գրոհային:
Աշխատակցին թվացել է, որ նա «Ալլահ աքբար» բղավելու հետ մեկտեղ փորձել է գրպանից ինչ-որ իր հանել: Այժմ պատահարի վայրը փակ է այցելուների համար:
Երուսաղեմը սրբազան քաղաք է համարվում հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: