.jpg)
22/06/2013 16:49
Բագատուրովը կես միավորով հետ մնաց հաղթողից
Թբիլիսահայ գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը Թուրքիայի Մալաթիա քաղաքում անցկացված «Ոսկե ծիրան» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 36 մասնակիցների մեջ բաժանել 2-4-րդ տեղերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Բագատուրովը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` միջազգային վարպետ Դավիթ Բենիձեից (Վրաստան):