.jpg)
Մոնտոլիվոն կփոխարինի Պիրլոյին
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն, ով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության այսօր կայանալիք Բրազիլիայի ընտրանու հետ խաղում կփոխարինի վնասվածք ստացած Անդրեա Պիրլոյին, կիսվել է տպավորություններով: Այս մասին տեղեկացնում է «football Italia»-ն:
«Բրազիլիայի հավաքականի հետ խաղում առանց խնդիր կփոխարինեմ Պիրլոյին: «Միլանում» ես արդեն իսկ խաղում եմ նրա դիրքում, ուստի ոչ մի խոչընդոտ չի լինի:
Մարզիչն ինձ դեռևս չի տեղեկացրել, թե կոնկրետ որ դիրքում եմ հանդես գալու, սակայն իմ ամբողջ մարզական կարիերայի ընթացքում փորձել եմ խաղալ այն դիրքում, որն այդ պահին հարկավոր է ընտրանուն»,- նշել է Մոնտոլիվոն: