.jpg)
Պելլեգրինին հավատում է Նասրիին
«Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ հնարավորությունը տալ թիմի կիսապաշտպան Սամիր Նասրիին, չնայած ակումբը ձեռք է բերել Հեսուս Նավասի տրանսֆերը:
Եվրոպական ԶԼՄ-ների տեղեկություններով` չիլիացի մասնագետը Սամիրին լավ ֆուտբոլիստ է համարում և համոզված է, որ նա շատ օգտակար կլինի թիմի համար: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ու Նասրին վիճել էին ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ արված մեկնաբանությունից հետո:
Ավելացնենք նաև, որ Նասրիի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» ու ՊՍԺ-ն: