.jpg)
22/06/2013 16:07
Քաթարում կայանալու է «Սիրիայի ընկերների» հանդիպումը
Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենա «Սիրիայի ընկերների» արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումը:
BBC-ի փոխանցմամբ, «Սիրիայի ընկերների» խմբի մեջ են մտնում 11 երկիր, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությունը: Այդ երկրների մեջ են մտնում նաև Բրիտանիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան:
Հանդիպմանը քննարկվելու է սիրիական ընդդիմությանը զենք առաքելու հարցը: