Իսկոն 30 մլն եվրոյով տեղափոխվում է «Ռեալ»
22/06/2013 16:00

Իսկոն 30 մլն եվրոյով տեղափոխվում է «Ռեալ»

«Ռեալը» համաձայնեցրել է «Մալագայի» կիսապաշտպան Իսկոյի տեղափոխության հետ կապված բոլոր մանրամասները: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն եվրո: «Արքայական ակումբը» նրա հետ պայմանագիր կստորագրի 5 տարի ժամկետով: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

«Ռեալի» ու «Մալագայի» ներկայացուցիչները հանդիպել են երեկ, Մադրիդում, որի ընթացքում և համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:

Իսկոն 30 մլն եվրոյով տեղափոխվում է «Ռեալ»