.jpg)
Հորդանանի անվտանգությունը կապահովեն 700 ամերիկացի զինծառայողներ
Ամերիկացի 700 զինծառայողներ, որոնք մասնակցում էին Հորդանանում տեղի ունեցող Eager Lion վարժանքներին, Հորդանանի կառավարության խնդրանքով կմնան այդ երկրում:
«Այդ ստորաբաժանման տեղակայումը պայմանավորված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերով, Հորդանանի անվտանգությունն ու տարածաշրջանում կայունություն ապահովելու անհրաժեշտությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նշենք, որ Հորդանանը հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը և սահմանակից է Սիրիային, որտեղ Վաշինգտոնն աջակցում է նախագահ Բաշար Ասադի զորքերին դիմակայող զինված ընդդիմությանը: Ամերիկյան կործանիչներն ու զենիթահրթիռային համակարգը կտեղակայվեն Հորդանանում` Սիրիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու կոչի ֆոնին: