.jpg)
Տելյոն չի հեռանա «Բարսելոնից»
«Բարսելոնի» հարձակվող Քրիստիան Տելյոն որոշել է ելույթները շարունակել իր ներկայիս թիմի կազմում: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվողի ծառայություններով շատերն էին հետաքրքրվում, սակայն ֆուտբոլիստը գերադասում է չփոխել ակումբային գրանցումը: Մասնավորապես` նրա տեղափոխության հարցում հատուկ շահագրգռվածություն էր ցուցադրում անգլիական «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները պատրաստ էին նրա համար վճարել 10 մլն եվրո: Սակայն կատալոնյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն կասկածում, որ Տելյոն կմնա «Բարսելոնում»: