.jpg)
Վիլյան` «Ֆիորենտինայի» հետաքրքրության շրջանակում
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյայի գործակալ Վիկտոր Օնատեն հայտարարել է, որ «Ֆիորենտինան» լրջորեն հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Պետք է ասեմ, որ «Ֆիորենտինան» իսկապես հետաքրքրված է Վիլյայի ծառայություններով և նրա հետ կապված կոնկրետ նկատակներ ունի: Մենք տեղյակ ենք, թե այնտեղ ինչպիսի հետաքրքրիր նախագիծ են մտադիր կառուցել:
Եթե Վիլյան որոշի լքել «Բարսան», ապա նա նախապատվությունը կտա իտալական կամ անգլիական թիմի»,- նշել է Օնատեն:
Հիշեցնենք, որ Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: