Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
24/06/2013 12:09

Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
 

Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ