.jpg)
Ադիբեկյան. Օֆշորային սկանդալով ուզում են վարկաբեկել երկու բարոյական մարդու
Օֆշորային այս աղմուկը մի նպատակ ունի` վարկաբեկել բարոյական անձանց` վարչապետի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի հեղինակությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«Հետաքրքիր է, որ ոչ մի կերպ չի նշվում, թե որքան գումար կա այդ հաշվի վրա: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ սա արել են վարչապետի չարակամները: Եթե դատախազությունը հայտարարի այդ հաշվի վրա եղած գումարի չափը` ես կասեմ, որ Ահարոն Ադիբեկյանը վատ սոցիոլոգ է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանն ու ավելացրեց` վարչապետը շատ հարգված անձնավորություն է միջազգային կառույցներում.
«Վարչապետի վարկանիշը շատ բարձր է ու հենց դրա հաշվին են Հայաստանին վարկեր տրամադրում»,- ասաց սոցիոլոգը:
Ինչ վերաբերում է Արարատյան թեմի առաջնորդին` Ադիբեկյանը կարծում է, որ նա ևս բարոյական անձնավորությունն է ու սկանդալում նրա անունը ներառվել է կրկին վարկաբեկման նպատակով: