Հարցում. Հայաստանցիների 61 %-ը դրական է վերաբերում «ԵվրԱզԵս»-ին
24/06/2013 21:05

Հարցում. Հայաստանցիների 61 %-ը դրական է վերաբերում «ԵվրԱզԵս»-ին

«ԵվրԱզԵս»-ի Մաքսային միությանը դրական է վերաբերում Հայաստանի բանկչության 61 տոկոսը, 4 տոկոսը դեմ է, 26 տոկոսը՝ անտարբեր։ Այսօր Եվրասիական զարգացման բանկի պատվերով անցկացված հետազոտության արդյունքները ներկայացրեց MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարսյանը: Հայերի 61 տոկոս «դրական վերաբերմունքը» այս կառույցի նկատմամբ. ըստ նրա, միջին ցուցանիշ է:

Հարցումն անցկացվել է 2012 թ.-ի ապրիլ-մայիսի ամիսներին, հարցվել է նախկին ԽՍՀՄ 11 երկրներից 13 հազար մարդ:

Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ մոտ ապագայում կնքի Խոր և ազատ առևտրի համաձայնագիր և ի՞նչ կլինի Արցախի հետ: Հարցին բանախոս, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Մեզ կարգելեն ԼՂՀ-ի հետ ազատ առևտուր անել. Եեթե Ռուսաստանի դեպքում կարելի է ասել` աչքաթող են անելու, Եվրամիության դեպքում դա չի անցնի»:

Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Սամվել Ավագյանը համաձյան չէր քաղաքագետի տեսակետի հետ. «Ազատ առևտրի համաձայնագիրը չի խոչընդոտում երրորդ երկրի հետ նույնպես ազատ առևտրի համաձայնագիր կնքմանը, իսկ մաքսային միության մեջ մտնելու դեպքում՝ զրկվում ենք երրորդ կողմի հետը առևտրի պայմաններ քննարկելուց»:

Քաղաքագետն իր հերթին համաձայն չէր տնտեսագետի հետ. ԼՂՀ-ի դեպքում գործ ունենք կարգավիճակը չճշտած երկրի հետ, որն առանձին ու համաձայնեցված բանակցությունների խնդիր է: 

Տնտեսագետը կրկին մատնանշեց, որ Հայաստանի համար ձեռնտու է առևտուր անել թե՛ Եվրասիական, թե՛ ԵՄ երկրների հետ, իսկ քաղաքագետն այն կարծքին է, որ դեռ պետք է սպասել, ոչինչ չձեռնարկել ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵվրԱզԵս-ի հետ կապված, նշելով սակայն, որ այս իրավիճակը կարող է տևել ընդմանեը 1 տարի: 

Հարցում. Հայաստանցիների 61 %-ը դրական է վերաբերում «ԵվրԱզԵս»-ին