Ավտովթար. Մեկամյա աղջնակը մահացել է
24/06/2013 20:06

Ավտովթար. Մեկամյա աղջնակը մահացել է

Հունիսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորակը:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից՝ պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Նույն օրը, ժամը 20.18-ին, նշված բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ ստացված մարմնական վնասվածքներից ուղևորուհիներից մեկը՝ 2012 թ. ծնված Էլեն Սարգսյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: 

Ավտովթար. Մեկամյա աղջնակը մահացել է