Գալիանի. «Մոնտոլիվոն «Միլանի» նոր ավագն է»
24/06/2013 19:40

Գալիանի. «Մոնտոլիվոն «Միլանի» նոր ավագն է»

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին «Football Italia»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ կիսապաշտպան Մասսիմո Ամբրոզինիի հեռանալուց հետո ակումբը նոր ավագ է ընտրել:

«Միլանը» նոր ավագ ունի: Դա Ռիկարդո Մոնտոլիվոն է: Այս հարցի շուրջ ես խոսել եմ Աբյատիի հետ: Նա դեմ չէ: Ինչ վերաբերում է Ռիկարդոյին, ապա նա չի վաճառվում: Մտադիր չենք ոչ մի թիմի վաճառել նրա տրանսֆերային իրավունքը: Բացի այդ, հիմա շատ քիչ են այն ակումբները, որոնք մեկ ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 20 մլն եվրո»,- հայտարարել է Գալիանին:
 

Գալիանի. «Մոնտոլիվոն «Միլանի» նոր ավագն է»