Այսօր Լիոնել Մեսսի ծննդյան օրն է
24/06/2013 20:41

Այսօր Լիոնել Մեսսի ծննդյան օրն է

26 տարի առաջ այս օրը ծնվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, արգենտինացի Լինոել Մեսսին:

Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է:

Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում, նա Բարսելոնա է տեղափոխվել 2000 թ-ին «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից:

2004-05 մրցաշրջանում նա դարձել է թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել: 
2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտել է մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում:

2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձել է 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ:

Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում երկուսը եզրափակիչ խաղում: Շուտով, դրանից հետո, նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ: 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը` դառնալով օլիմպիական չեմպիոն:

Լիոնել Մեսսի ունի ֆուտբոլային աշխարհի գրեթե բոլոր մրցակաները` բացի աշխարհի չեմպիոնի կոչումից: 

Այսօր Լիոնել Մեսսի ծննդյան օրն է