.jpg)
Մեծ Բրիտանիայում իրավապահները գողին բռնել են ոսկե ձկնիկի օգնությամբ
Մեծ Բրիտանիայի բնակիչը, ով խանութից ակվարում էր գողացել, իրավապահների կողմից ձերբակալվել է հենց այն պահին, երբ վերադարձել է նույն խանութը` ոսկե ձկնիկ գնելու նպատակով: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
Հետագայում պարզվել է գողություն կատարած անձի ինքնությունը: Նա Արևմտյան Յորքշիրի բնակիչ, 52-ամյա Նայջել Բոլն է, ով նախկինում ևս ձերբակալված է եղել:
Ինչպես իրավապահներին պատմել է Բոլը, ակվարիումը նա գողացել է այն բանից հետո, երբ տեսել է դրա գինը. «Այն չափազանց թանկ էր: Ես այդքան գումար չունեի, բայց ակվարումն ինձ շատ շտապ էր պետք, քանի որ կոտրել էի աղջկաս ձկնիկի ակվարիումն ու պետք է փոխարինեի այն նորով»,- ասել է Բոլը:
Գողությունը կատարելուց հետո Բոլը վերադարձել է խանութ, քանի որ ցանկակացել է ակվարիումից բացի աղջկան նվիրել նոր ոսկե ձկնիկ: «Վաճառողն ինձ հարցրեց` ինչ տեսակի ակվարիումում եմ ես այն պահելու: Ես ցույց տվեցի իմ գողացած ակվարիումի նման մի ակվարիում: Վաճառողը դա տարօրինակ համարեց ու խնդրեց, որ լրացնեմ անձնական տվյալներով թերթիկ»,- ասել է Բոլը:
Մի քանի ժամ անց նա արդեն ձերբակալված էր: