Դեդ Հասանի մերձավոր «օրենքով գող» Սուխաչին դատում են Եկատերենբուրգում
24/06/2013 20:13

Դեդ Հասանի մերձավոր «օրենքով գող» Սուխաչին դատում են Եկատերենբուրգում

Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանում դատախազությունը մեղադրական վճիռ է կայացրել հանցավոր խմբավորման 5 անդամների նկատմամբ, որոնց գլխավորում է «օրենքով գող» Օլեգ Սուխաչովը` Սուխաչը:

Բազմաթիվ անգամ դատված և երկար տարիներ Դեդ Հասանի աջակցությունը վայելող Սուխաչը 1996 թ.-ին նախապատրաստել և իրականացրել էր տեղի գործարարներից մեկի սպանությունը:

Սպանությունը երկար տարիներ չէր բացահայտվում և դեպքը հնարավոր եղավ բացահայտել միայն 2012թ.-ին:

Դատապարտյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի`«Սպանության կազմակերպում» և 105-րդ հոդվածի` «Սպանություն» հոդվածների հատկանիշներով:

Ծնունդով Նիժնի Տագիլից Սուխաչովը «օրենքով գող» է կարգվել 2008 թ.-ին` Մոսկվայում կայացած սխոդկայի ժամանակ, որին մասնակցում էր  Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը, ինչպես նաև՝ Վյաչեսլավ Իվանկովը` Յապոնչիկը:

Օլեգ Սուխաչովը, ով համարվում է Դեդ Հասանի կողմնակիցներից մեկը, 1999 թ.-ին Սուրգութում պայթյունից մահացած քրեական հեղինակություն Ալեքսեյ Սուխաչովի եղբայրն է:

Սուխաչովը, վերահսկելով Նիժնի Տագիլը, այստեղ ներկայացնում էր Դեդ Հասանի շահերը:

Սուխաչը երիտասարդ տարիքում դատվել է բռնաբարության հոդվածով, որը քրեական աշխարհում հարգված չէ և «օրենքով գող» կարգվելուց հետո նա ամեն գնով փորձում է թաքցնել այդ դատվածությունը:

Դեդ Հասանի մերձավոր «օրենքով գող» Սուխաչին դատում են Եկատերենբուրգում