«Փոխըմբռնման միջոցով զարգացնելու ենք հայ-իրանական հարաբերությունները»
24/06/2013 20:49

«Փոխըմբռնման միջոցով զարգացնելու ենք հայ-իրանական հարաբերությունները»

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին պատասխանել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքին: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Հասան Ռոուհանին՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձում մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ Իրանի և Հայաստանի գործադրած ջանքերը կնպաստեն, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան բոլոր ուղղություններով: Փոխըմբռնման, վստահության և փոխադարձ հարգանքի միջոցով ընդլայնելու ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները:»:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Հասան Ռոհանիին հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես նշել էր. «Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության»: 

«Փոխըմբռնման միջոցով զարգացնելու ենք հայ-իրանական հարաբերությունները»