Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին
24/06/2013 09:41

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

ՀՀ Նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին: 

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին