«Շիրակի» մրցակիցը Սան Մարինոյի ներկայացուցիչն է
24/06/2013 20:00

«Շիրակի» մրցակիցը Սան Մարինոյի ներկայացուցիչն է

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» կմրցի Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 2/3-ին և 9/10-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հուլիսի 16/17-ին և 23/24-ին «Շիրակը» կմրցի սերբական «Պարտիզանի» հետ:

Երևանի ժամանակով ժամը 15:00-ին տեղի կունենա նաև Եվրոպա լիգայի վիճակահանությունը, որի արդյունքում «Միկան», «Գանձասարը» և «Փյունիկը» կիմանան իրենց մրցակիցների անունները:

«Շիրակի» մրցակիցը Սան Մարինոյի ներկայացուցիչն է