Տարկովսկի կրտսերն իր հոր գրած սցենարով ֆիլմ է նկարահնում
24/06/2013 21:20

Տարկովսկի կրտսերն իր հոր գրած սցենարով ֆիլմ է նկարահնում

Անդրեյ Տարկովսկի կրտսերը ֆիլմ է նկարահանում հոր` Անդրեյ Տարկովսկու ու Ֆրիդրիխ Գորենշտեյնի համատեղ սցենարով: Ֆիմը կոչվելու է «Բաց քամի»: Այս մասին տեղեկանում ենք Utro.ru-ից:

Ֆիլմի նախագիծը ցուցադրվել է այսօր` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ:  Սցենարը գրվել է Ալեքսանդր Բելյաևի «Արիել» վեպի հիման վրա:

Դրա իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին: Ֆիլմի գլխավոր հերոսներն են երիտասարդ տղան, ով կյանքի բարդություններից թաքնվում է կաթոլիկների մենաստանում և նրան հանդիպած փիլիսոփան:

Նախագծի ներկայացման ժամանակ չի խոսվել ֆիլմի՝ էկրան բարձրանալու հնարավոր ժամկետների մասին:
 

Տարկովսկի կրտսերն իր հոր գրած սցենարով ֆիլմ է նկարահնում