Վալիդ Մուալեմ. Ժնևի համաժողովին Սիրիան չի հանձնելու իշխանությունը
24/06/2013 19:25

Վալիդ Մուալեմ. Ժնևի համաժողովին Սիրիան չի հանձնելու իշխանությունը

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը Ժնևի համաժողովի ժամանակ իշխանությունը չի հանձնելու: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը:

«Մենք Ժնևի համաժողովի ժամանակ իշխանությունը չենք հանձնելու մյուս կողմին… մենք կմեկնենք Ժնև իրական համագործակցություն և ազգային միասնական կառավարություն ստեղծելու համար»,- Դամասկոսում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մուալեմը՝  կոչ անելով բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Դամասկոսը հանձնելու է իշխանությունը, չգնալ Ժնև:

ԱԳ նախարարը նաև կտրականապես հերքել է կառավարության կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքները՝ նշելով, որ Խան Ալ-Ասալ գյուղում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել, որի ապացույցները սիրիական կողմը փախանցել է ՄԱԿ-ին և Ռուսաստանին:

 

Վալիդ Մուալեմ. Ժնևի համաժողովին Սիրիան չի հանձնելու իշխանությունը