Ակցիա «Արմավիայի» գրասենյակի մոտ. 150 հոգու չեն վճարել 5-7 ամսվա աշխատավարձ
25/06/2013 16:09

Ակցիա «Արմավիայի» գրասենյակի մոտ. 150 հոգու չեն վճարել 5-7 ամսվա աշխատավարձ

Այսօր «Արմավիայի» նախկին աշխատակիցները ընկերության գրասենյակի դիմաց հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել` պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:

Աշխատակիցները հայտնեցին, որ մոտ 150 հոգու չեն վճարել 5-7 ամսվա աշխատավարձ, իսկ նրանց մի մասն արդեն հեռացել է երկրից այլ երկրներում աշխատելու համար:

Աշխատակիցներից ոմանք նշեցին, որ ընկերությունը վճարել է բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր չեն բողոքել, իսկ իրենց վճարել հրաժարվում են: Նրանց խոսքով` իրենք պատրաստվում են դիմել դատարան:

Նրանք հայտնեցին, որ իրենք պատրաստ են անգամ նստացույց անել, հետո էլ` հացադուլ, եթե իրենց աշխատավարձերը չվճարեն:


Ակցիա «Արմավիայի» գրասենյակի մոտ. 150 հոգու չեն վճարել 5-7 ամսվա աշխատավարձ