Պարզաբանում է Ա. Չիլինգարյանը. Արագաչափը խախտումը կֆիքսի` 71 կմ/ժ-ից սկսած
25/06/2013 20:34

Պարզաբանում է Ա. Չիլինգարյանը. Արագաչափը խախտումը կֆիքսի` 71 կմ/ժ-ից սկսած

Վերջին շրջանում արագաչափերի և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները բուռն քննարկումների պատճառ դարձան. Ամբողջ խնդիրն առաջացավ, քանի որ ինչ-որ մեկն, չուսումնասիրելով հոդվածը, ասել էր, որ այսուհետ 61 կմ/ժ արագությամբ երթևեկելիս տուգանք է սահմանվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյան` պարզաբանելով, որ օրենքում արված փոփոխությունները պարզապես կանոնակարգել են եղած օրենքը:

«Համապատասխան հոդվածը լրացվել է նոր մասով, առաջինից չորրորդ մասով որոշում կայացնելիս օրենքով պարտավոր ենք արագաչափից հանել 10 կմ/ժ, հինգերորդ հավելվածով դա ուղղակի ամրագրել ենք»,- պարզաբանեց Ա. Չիլինգարյանը` հավաստիացնելով, որ ամեն ինչ արված է հօգուտ վարորդի:

Վարչության պետը մանրամասնեց, որ եթե, ըստ  արագաչափ արտադրող ընկերության, արագաչափն ունի 1 կմ/ժ տատանում, ապա, համաձայն օրենքի, տատանման համար վերցվում է 10 կմ/ժ-ը, և եթե տվյալ տարածքում թույլատրվում է երթևեկել 60 կմ/ժ արագությամբ, ապա արագաչափը խախտումը կֆիքսի`  71 կմ/ժ-ից սկսած:

 

 

Պարզաբանում է Ա. Չիլինգարյանը. Արագաչափը խախտումը կֆիքսի` 71 կմ/ժ-ից սկսած