.jpg)
Բան Կի Մունը Լիբանանի բանակին կոչ է արել հավատարիմ մնալ նախագահին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Լիբանանի բանակին կոչ է արել հավատարիմ մնալ նախագահ Միշել Սլեյմանին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հետևում է Լիբանանում տեղի ունեցող դեպքերին և «խորը մտահոգված է կատարվածով»,-ասել է ՄԱԿ մամուլի փոխխոսնակ Էդուարդո դել Բուեյը՝ ավելացնելով, որ Բան Կի Մունը դատապարտում է Լիբանանի զինված ուժերի վրա հարձակումները, որի հետևանքով զոհվել է 16 զինծառայող:
Բան Կի Մունը շեշտել է, որ Լիբանանում բոլորը պետք է հարգեն պետության և նրա ինստիտուտների ինքնիշխանությունը՝ նախագահ Միշել Սլեյմանի գլխավորությամբ, մասնավորապես Լիբանանի զինված ուժերի, որոնց դերը շատ կարևոր է բոլոր լիբանանցիներին պաշտպանելու գործում:
Գլխավոր քարտուղարը Լիբանանում բոլոր շահագրգիռ կողմերին փոխադարձ հարգանքի ու հանուն ազգային միասնականության համագոյակցության կոչ է արել՝ նշելով, որ միջազգային հանրությունը միաձայն աջակցում է Լիբանանի ինքնիշխանությունը, նրա անվտանգությունը և կայունությունը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Լիբանանի Սայդա քաղաքում սրվել էր բանակի և իսլամիստ գրոհայինների միջև հարաբերությունները: Ընդհարումները վերսկսվել են կիրակի, երբ ոստիկանությունը Աբրա անցակետում ձերբակալել էր շեյխ Ահմադ Ալ-Ասիրի հետևորդին: Շեյխ Ալ-Ասիրը Twitter-ի միջոցով իր կողմանկիցներին կոչ է արել օգնության հասնել, որից հետո գրոհայինները Տրիպոլիում կրակ են բացել բանակի պահակակետերի ուղղությամբ, որտեղ վերջին շրջանում չի դադարում սունիների և ալավիների միջև ընդհարումները: