Պաշտոնական. Բլանը` ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ
25/06/2013 19:46

Պաշտոնական. Բլանը` ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը նոր մրցաշրջանում կգլխավորի ՊՍԺ-ն: Այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

Բլանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Լորանն այս պաշտոնում փոխարինեց Կառլո Անչոլետտիին, ով այսօր կրկին պաշտոնապես ներկայացվել է որպես Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ:
 

Պաշտոնական. Բլանը` ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ