.jpg)
Հայրիկյանի փաստաբան. Հանգամանք չկա, թե ինչու Սեդրակյանը դա կարող էր անել
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընկեր, փաստաբան Կարող Եղնուկյանի խոսքով՝ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկրորդ օղակն է: «Ես տեսնում եմ միտումնավոր փորձ այդ օղակը փակելու ու դրանից դուրս գալու, այնպես է ստացվում, որ Խ. Պողոսյանը ասում է՝ ես կարկել եմ, հարցին՝ ինչո՞ւ, ասում է՝ չգիտեմ, հետևաբար փակվում է օղակը, հետո էլ օղակից հանում են Սեդրակյանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կ. Եղնուկյանը: Նրա խոսքով՝ այդքան ցուցմունքներ չէին կարող հանընկնել:
«Ինը թե տասը տարբեր ցուցմունք է եղել, որտեղ երկուսն էլ մանրակրկիտ նկարագրել են իրենց հանդիպումները, դժվար է բոլորն էլ նույն բանը ասեն ինը տարբեր անգամներ: Հիմա պետք է ամեն ինչ գցենք դեն ու հավատանք մի նախադասությանը, որ Վ. Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ: Իսկ տարօրինակ չէ՞, որ Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը անտեսում է առաջին գնդակը և խոսում միայն երկրրոդի մասին»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ոչ մի հանգամանք չկա, թե ինչու Վ. Սեդրակյանը դա կարող էր անել: «Նա կարող է լինել միայն վարձու օղակ: Ինչպես է նա 3 մլնի չափով խաղադրույք կատարել, և նախկին ԱԱԾ աշխատակիցներից ստացել 100 հազար ԱՄՆ դոլար: »,-ասաց նա:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Պ. Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ պահանջ են ներկայացրել դատարան և ինչքա՞ն գումար են պահանջում, պատասխանեց, որ իրենք երեկ դիմել են դատարան՝ այս քրգործի շրջանակներում քաղաքացիական պահանջ են ներկայացրել Հայրիկյանին հասցված գումարի վնասի չափով, իսկ թե ինչքա՞ն, կծանուցվի իր ժամանակին:
Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցներ փորձում են աղավաղել փաստեր, որ Պ. Հայրիկյանը վերք չի ստացել, սակայն այդ վերքը կա և դա անհերքելի է:
«Այդ վնասվածքը կա և այն հեռացվել է Պ. Հայրիկյանի մարմնից: Եթե հանցագործի գնդակից Պ. Հայրիկյանը զոհվեր, նա դասվելու էր մեր հերոս նահատակների շարքին»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Պ. Հայրիկյանը միջնորդեց փոխել երեք ամբաստանյալների խափանման միջոցը
Վ. Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու միջորդությունը մերժվեց