Վարչապետի մոտ հատնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա
25/06/2013 19:31

Վարչապետի մոտ հատնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.

«Ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առողջական վիճակին վերաբերող հարցերին` պատասխանում եմ:
Երեկ երեկոյան Տիգրան Սարգսյանը թուլություն է զգացել և այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն բուժզննման: Վարչապետի մոտ հատնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: «Նաիրի» բուժկենտրոնում կառավարության ղեկավարին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ինչից հետո Տիգրան Սարգսյանը շարունակում է ապաքինվել տանը՝ բժիշկների հսկողության ներքո»: