Ինչո՞ւ է Գերմանիա մեկնել Իշխան Զաքարյանը
25/06/2013 19:39

Ինչո՞ւ է Գերմանիա մեկնել Իշխան Զաքարյանը

«Հերթական պաշտոնական այցն է Գերմանիա: Վերահսկիչ պալատի մեր գերմանացի գործընկերների հետ հերթական հանդիպումն է»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այցը Գերմանիա, ասաց նրա մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը:

Դիտարկմանը, թե տեղեկատվություն կա, որ Ի. Զաքարյանը Գերմանիա է մեկնել աղմուկ հանած ՎՊ զեկույցից հետո, որպեսզի բանակցություններ վարի և հարթի իր անվան շուրջ առաջացած աղմուկը, Ա. Վարդանյանը հավաստիացրեց, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Նա նաև նշեց, որ Ի. Զաքարյանի` Գերմանիա մեկնելը «թաքուն» ինֆորմացիա չէր:

Ի. Զաքարյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ այցը նախատեսված և պլանավորված էր շատ ավելի վաղուղցվանից, երբ նույնիսկ ԱԺ-ում դեռ չէր էլ ներկայացվել ՎՊ տարեկան զեկույցը:

«Այցը միջազգային համագործակցության շրջանակներում է»,- ասաց նա և ևս մեկ անգամ ասաց, որ Գերմանիա այցը կապ չունի ՎՊ զեկույցի հետ:
 

Ինչո՞ւ է Գերմանիա մեկնել Իշխան Զաքարյանը