Աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ Ազգային ժողովում
25/06/2013 21:15

Աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ Ազգային ժողովում

Հունիսի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Քննարկման թեման 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։

Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. հունիսի 27-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։
 

Աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ Ազգային ժողովում