The Sun. Քարդաշյանն ու Ուեսթը սեպտեմբերին կամուսնանան
25/06/2013 21:32

The Sun. Քարդաշյանն ու Ուեսթը սեպտեմբերին կամուսնանան

Օրերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի սիրելին ամուսնության առաջարկ է արել նրան: Ըստ որոշ տեղեկությունների՝ Քանյե Ուեսթը հարսնացուին 770 հազար դոլար արժողությամբ ադամանդե մատանի է նվիրել:

Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը` հարսանիքը տեղի կունենա սեպտեմբեր ամսին՝ Փարիզում:

Huffingtonpost-ն իր հերթին հերքում է այս տեղեկությունը, նշելով սակայն, որ այն կարող է համապատասխանել իրականությանը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Քանյեն վերջին շրջանում շատ ժամանակ է անցկացնում Փարիզում, հավանական է, որ նա մատանի է նվիրել Քիմին, սակայն ոչ թե ամուսնության առաջարկի, այլ փոքրիկի ծննդյան կապակցությամբ:

People ամսագիրը ևս հերքում է ամուսնության մասին լուրը: Ըստ ամսագրի աղբյուրների՝ Ուեսթը մտադիր է ապագայում ամուսնության առաջարկ անել, սակայն դեռ չի հասունացել ամուսնության համար:

Քանյե Ուեսթը լուրջ է վերաբերում Քիմի հետ հարաբերություններին, հատկապես հիմա, փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո: Ռեփերը հայտարարել է, որ ցանկանում է վեց երեխա ունենալ Քիմից:

Հիշեցնենք՝ Cosmopolitan ապրիլյան համարում Քիմն ասել է, որ պատրաստ չէ նոր ամուսնության:


 

The Sun. Քարդաշյանն ու Ուեսթը սեպտեմբերին կամուսնանան