.jpg)
Ռուբեն Թովմասյանը չի միանա Րաֆֆի Հովհաննիսյանին
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը մտադիր չէ միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ առաջնորդը:
Նա նշեց, որ մտադիր չէ միանալ նաև «1990-ական թվականներին երկիրը թալանողներին», ովքեր այսօր ընդդիմություն են դարձել:
«Գնացեք-տեսեք, թե ինչ է կատարվում այդ գործարաններում՝ ապակի չկա, կոպեկներով վաճառել են հսկա գործարանները, իսկ այսօր ուզում են նորից իշխանության գալ»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Որպես իրավիճակից ելք, ՀԿԿ առաջնորդն առաջարկում է ազգայնացնել տնտեսության բոլոր ճյուղերը, դատարանների միջոցով վերադարձնել թալանված գործարանները:
ՀԿԿ ղեկավարը նշեց, թե վերջին 22 տարիներին վաճառվել ու ցիրուցան է եղել Խորհրդային Հայաստանից ժառանգվածը:
Ռուբեն Թովմասյանը հակադարձեց այն կարծիքին, թե կոմունստները պահանջատեր չէին.
«Ուրանալ յոթանասուն տարիների պատմությունը` չի կարելի: Կոմունիստները պահանջատեր էին»,- ասաց նա` հավելելով, որ նրանք կառուցել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, մարզերում Ցեղասպանությունը ոգեկոչող հուշարձաններ և այլն: