Հորդանանից մոտ 9000 սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք
25/06/2013 20:52

Հորդանանից մոտ 9000 սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք

Հորդանանում ապաստան գտած մոտ 9000 սիրիացի փախստականներ վերադարձել են իրենց տները: Այս մասին հայտարարել է Սիրիայի կառավարության սիրիացի փախստականների գործերով մամուլի խոսնակ Անմար Հմուդը:

«Հունիսին 8,974 սիրիացի փախստականները կամավոր վերադարձել են իրենց երկիր: Հիմնականում Զաթարի ճամբարից  նման կերպ վերջին երկու տարում վերադարձածների ընդհանուր թիվը հասցնելով 68,373-ի»,- France Presse-ին ասել է Անմար Հմուդը՝ նշելով, որ փախստականների հոսքը դեպի Հորդանան դեռ շարունակվում է:

«Բազմաթիվ փախստականներ շարունակում են փախչել դեպի Հորդանան: Այս ամիս մոտ 12,200 սիրիացի փախստական է ապաստան գտել Հորդանանում»,- ավելացրել է նա:

Ըստ Հորդանանի տվյալների՝ թագավորությունում ապաստան է գտել ավելի քան 540,000 սիրիացի փախստական, որից 150,000-ը՝ Սիրիայի սահմանին շատ մոտ է գտնվող Զաթարի ճամբարում:

ՄԱԿ տվյալների համաձայն՝ 2011 թվականի մարտից ի վեր մոտ 1,6 մլն սիրիացի փախստական է ապաստան գտել հարևան Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում, իսկ ներքին փախստականների թիվը հատել է 4,25 մլն-ի սահմանը: 

Հորդանանից մոտ 9000 սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք