Վարդան Ղուկասյանի պատճառով փաստաբանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը
25/06/2013 20:41

Վարդան Ղուկասյանի պատճառով փաստաբանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդի Հարությունը, որը, ըստ մեղադրանքի, այդ քայլին է դիմել խանդի հողի վրա: Այսօր ընդամենը մեկ վկայի`ավտոլվացակայանի նախկին աշխատակից Աշոտ Գինոսյանին հարցաքննելուց հետո դատարանը կանգնեց փաստի առջև. դատակոչված 4 վկաներից և ոչ մեկը չէր ներկայացել դատարան:

Չներկայացած վկաներից երկուսը՝ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրը` Մանյան էին, մյուսը` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոյանն էր, իսկ 4-րդը` ամբաստանյալի հարևան Հովհաննես Եգանյանն էր, ով նախորդ դատական նիստին խմած էր ներկայացել դատարան: Վարդան Ղուկասյանը և նրա դուստրը տեղեկանք էին ներկայացրել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցից առ այն, որ երկուսն էլ բուժվում են վիրաբուժական բաժանմունքում, դուստրը կույրաղիի խնդիր ունի, իսկ հայրը` աղիների, այդ պատճառով էլ չեն կարող ներկայանալ դատարան: Դատավոր Մարտին Սարոյանը դատական կարգադրիչներին հրահանգեց ճշտել` եկե՞լ է արդյոք ամբաստանյալի մայրը, ով նույնպես հիվանդ է:

Ըստ բժշկական տեղեկանքի, վերջինս կոտրել է ոտքը, մեծամասամբ անկողնում պառկած է: Տիկինը խոստացել էր դատարան ներկայանալ ապաքինվելուն պես: Երբ դատավորը հետաքրքրվեց, թե եկե՞լ է Նիկոյանը, ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Հարգելի դատարան, ես զարմանում եմ, որ միայն Անահիտ Նիկոյանին եք հիշատակում, իսկ չե՞ք ուզում պարզել, թե Վարդան և Մանյա Ղուկասյանները եկե՞լ են դատարան, թե՞ ոչ»:

Դատավորը փորձեց հրապարակել Ղուկասյանների նախաքննական ցուցմունքները, սակայն Լուսինե Սահակյանը առարկեց`անսպասելիորեն դատավորից պահանջելով ինքնաբացարկ ներկայացնել: Ըստ փաստաբանի, «Քրեադատավարական» օրենսգիրքը իրավունք է տալիս հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները, երբ բացառվում են վկաների դատարան ներկայանալու հանգամանքները: «Հարգելի դատարան, Ղուկասյանների ներկայությունն այստեղ չի բացառվում, առավել ևս՝ Վարդան Ղուկասյանինը, որ հարցազրույցներ է տալիս մամուլին, ելույթներ է ունենում հեռուստաընկերություններով:

Կան տեսանկարահանումներ, թե ոնց է պարոն Ղուկասյանը մասնակցում այրվող եկեղեցու կրակը հանգցնելու աշխատանքներին:
 

Վարդան Ղուկասյանի պատճառով փաստաբանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը