Վիլլաշ-Բոաշ. «Ինձ և Մոուրինյոյին միավորում է պրոֆեսիոնալ հարգանքը»
25/06/2013 20:27

Վիլլաշ-Բոաշ. «Ինձ և Մոուրինյոյին միավորում է պրոֆեսիոնալ հարգանքը»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը խոստովանել է, որ չի շփվում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Ինչպես գիտեք, Վիլլաշ-Բոաշը ժամանակին աշխատել է Մոուրինյոյի հետ: Նա օգնել է Ժոզեին «Չելսիում», «Պորտուում» և «Ինտերում», այնուհետև Անդրեն որոշել է ինքնուրույն շարունակել մարզչական իր ուղին:

Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Մոուրինյոն վերադառնալու է «Ստեմֆորդ Բրիջ», Վիլլաշ-Բոաշը բազմիցս հայտարարել էր, որ ուրախ կլինի տեսնել նրան, սակայն անձնական հարաբերություններում, ինչպես երևում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:

«Ես չեմ խոսում Մոուրինյոյի հետ: Թեև մենք հեռացել ենք իրարից, այնուամենայնիվ, մեզ միավորում է պրոֆեսիոնալ հարգանքը»,- նշել է Վիլլաշ-Բոաշը:
 

Վիլլաշ-Բոաշ. «Ինձ և Մոուրինյոյին միավորում է պրոֆեսիոնալ հարգանքը»